Նիգերի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ գեներալ Աբդուռահման Չիանին ստանձնել է Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը և հռչակվել է երկրի նոր նախագահ:
Չիանին հուլիսի 26-ին սկսված հեղաշրջման ժամանակ ղեկավարել է նախագահական գվարդիան, որի ստորաբաժանումները կալանավորել և շարունակում են պահել երկրի օրինական նախագահ Մոհամեդ Բազումին:
Նիգերի Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կազմում են մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ բանակի շտաբի նախկին պետ, գեներալ Սալիֆ Մոդին, ով պաշտոնանկ է արվել ապրիլին: