ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն այսօր եղել է Սյունիքում և տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին», - հայտարարում է դեսպանատունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է «Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների անխափան անցման կարևորությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բեռնատարները շարունակելու են մնալ այստեղ». միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր