Ադրբեջանը մասնակցում է Ուզբեկստանի զորավարժությանը

Ուզբեկստանի բանակի սպաներ զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի զինծառայողները մասնակցում են Ուզբեկստանի UZAZ-2023 զորավարժություններին։ Դա հրամանատարաշտաբային մարտավարական վարժանքներ են՝ համակարգչային օժանդակությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակի զինծառայողների խումբն արդեն գտնվում է Ուզբեկստանում։ «Համատեղ զորավարժություններում զինծառայողները մշակելու են ռազմական հատուկ գործողություններ կազմակերպելու և իրականացնելու դրվագքներ», - նշված է հաղորդագրությունում։