Փարիզն աջակցում է Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու մասին Եվրամիության հայտարարությանը։
Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը հակասում է հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և վտանգում բանակցային գործընթացը։
Փարիզն, իր հերթին, Բաքվին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։
«Պահանջում ենք վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն հայտարարել է, որ Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը պնդում է՝ Աղդամը չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքին այլընտրանք. Բաքուն հակադարձում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը սպասում է ադրբեջանական և ռուսական կողմերի պատասխանին