Խարկովի մարզի Կովշարովկա գյուղում ավիառումբի հարվածից մի կին է զոհվել

Ուկրաինա - Կովշարովկա գյուղում ռմբակոծված շենքը, 27-ը հուլիսի, 2023թ.

Ուկրաինայի Խարկովի մարզի Կովշարովկա գյուղում կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով մի կին է զոհվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«5-հարկանի բնակելի շենքի մոտ հարված է եղել: Տունը վնասվել է, բնակարաններից մեկում պատ է փլուզվել: Վնասվել է նաև հարևան 9-հարկանի շենքը։ Ցավոք սրտի, 74-ամյա կին է մահացել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Սինեգուբովի փոխանցմամբ՝ ևս չորս մարդ վիրավորվել է։

Ռազմական վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ С-300 հրթիռը խոցել է Կուպյանսկի շրջանի Բոլշոյ Բուրլուկ գյուղի ոչ-բնակելի մի շենք։ Շենքը վնասվել է, հրդեհ է բռնկվել։