«Ռոսսելխոզնադզորն» արգելել է լոլիկի և ելակի ներմուծումն Ադրբեջանից

Ադրբեջանում աճեցված լոլիկը, արխիվ:

«Ռոսսելխոզնադզոր» ռուսաստանյան դաշնային գործակալությունն արգելել է Ադրբեջանից 61.2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։

Մասնավորապես, արգելվել է 47.2 տոննա թարմ լոլիկի, 14 տոննա թարմ ելակի ներմուծումը: Բեռնատարներով հասցված ապրանքը վերադարձվել է Ադրբեջան:

Այդ որոշման պատճառ են հանդիսացել բուսասանիտարական արտոնագրերում ուղղումներ կատարելու փաստը և սերտիֆիկատների մակնշման տեղեկատվության անհամապատասխանությունը։