Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 31-ին, կայցելի Թուրքիա։ Այդ մասին, ըստ ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության, հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը:
Ենթադրվում է, որ Բայրամովն այցի ընթացքում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այլ մանրամասներ այդ այցի մասին դեռ չկան: