Նիգերի նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ մայրաքաղաք Նիամեյում արգելափակել են պետության ղեկավարի նստավայրը:
Արգելափակված են նաև մայրաքաղաքի այդ թաղամասում գտնվող տարբեր նախարարությունների շենքերը:
Միաժամանակ հաղորդվում է, որ մայրաքաղաքում ռազմական տեխնիկա չկա: Նախագահը պահվում է ապստամբ զինվորականների կողմից, որոնց թիվը հայտնի չէ:
Պաշտոնապես դեռևս չհաստատված հաղորդագրության համաձայն, նախագահ Բազումին հավատարիմ բանակի ստորաբաժանումները շարժվում են դեպի Նիամեյ, որ ճնշեն խռովարարների նախաձեռնած հեղաշրջման փորձը:
Կան նաև տեղեկություններ այն մասին, որ փոխհրաձգություն է սկսվել Նիգերի պետական հեռուստատեսության կենտրոնակայանը հսկողության տակ վերցնելու համար:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նախագահը մերժում է հրաժարական տալու զինծառայողների պահանջը: