Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասն անտեսում է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը

Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիին դիմավորում են Պուլկովո օդակայանում, Սանկտ Պետերբուրգ, 26 հուլիսի, 2023թ.

Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին:

Միջոցառումը, որին ներկա է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, գումարվում է այսօր Սանկտ Պետերբուրգում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ, աֆրիկյան 54 երկրներից միայն 17-ն են մասնակցում նախագահների մակարդակով: Աֆրիկյան 10 երկրների պատվիրակությունները կգլխավորեն վարչապետերը։

Գագաթնաժողովի մասնակիցների գրեթե կեսը պատվիրակություններ են ուղարկել ավելի ցածր մակարդակով։ Նրանցից 17-ը գլխավորում են փոխվարչապետերն ու նախարարները, 5 երկրներից ներկա կլինեն միայն դեսպանները, ևս 5 երկրներ ընդհանրապես հրաժարվել են պատվիրակներ ուղարկել: