Մոսկայում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը, թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ ԱԳՆ-ից հայտնեցին, որ շեշտվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նա և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս պահին Մոսկվայում ընթանում են երեք արտգործնախարարների բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքի փակումն ու ճգնաժամը ԼՂ-ում բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա. Միրզոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով