Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։
Մինչ այդ երկկողմ հանդիպում են ունեցել Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ շարունակական ուշադրության կենտրոնում են «Լեռնային Ղարաբաղին վերաբերող և դրա հետ կապված բոլոր հարցերը»։
«Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է»,- Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով