Վաղվանից Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվելու է

Արցախի կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Վաղվանից Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նշելով՝ վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է», - նշված է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շնչելու օդը ե՞րբ է սպառվելու». վաղվանից դադարելու է Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը Արցախում նաև խմելու ջրի խնդիր է հասունանում