Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Աղբյուրը այլ մանրամասներ չի հայտնում։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Թեհրանում Միրզոյանին ողջունել է Աբդոլլահյանը, կայացել է երկու նախարարների առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով: Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Միրզոյանը Իրանի մայրաքաղաքում է մեկօրյա այցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը կմեկնի Իրան