Ուկրաինան կստանա F-16 ինքնաթիռներ, սակայն դրանց մատակարարումը ժամանակ է պահանջելու: Այդ մասին այսօր CNN հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Նույնիսկ եթե օդանավերի որոշումը վաղն ընդունվի, ամիսներ կանցնեն, որ Ուկրաինայում դրանք սկսեն կիրառել: Մենք խոսում ենք պատրաստվելու և սպասարկելու մասին, դրա համար ժամանակ է պետք»,- ասել է Բլինքենը:
Նրա խոսքով, կարևոր է, որ ուկրաինական կողմը պատրաստ լինի ընդունել այդ օդանավերը և ողջամտորեն օգտագործել դրանք:
«Մեր ռազմական ղեկավարությունը բոլոր ջանքերն է գործադրում պարզելու, թե որն է սպառազենը, որը նրանք {ուկրաինացիները} պատրաստ են հնարավորինս արագ կիրառել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է F-16 կործանիչների առաջին խումբը մինչև այս տարեվերջ փոխանցել Կիևին: