Նեթանյահուն կարդիոստիմուլյատորի տեղադրման վիրահատության է ենթարկվելու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր կարդիոստիմուլյատորի տեղադրման վիրահատության է ենթարկվելու, հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։

Վարչապետին կվիրահատեն Իսրայելում՝ «Շեբա» բժշկական կենտրոնում:

Կառավարության ղեկավարի պարտականությունները կվստահվեն արդարադատության նախարար և փոխվարչապետ Յարիվ Լևինին։

73-ամյա Բենիամին Նեթանյահուն մի շաբաթ առաջ տեղափոխվել էր Թել Հաշոմեր ավանի «Շեբա» հիվանդանոց, գիշերը բժիշկների հսկողության տակ էր եղել։ Հաջորդ օրը հայտարարվեց, որ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։