Քարվաճառում մեքենայի վթարի հետևանքով ադրբեջանցի զինվոր է մահացել

Քարվաճառում (Քելբաջարում) վթարի է ենթարկվել Ադրբեջանի բանակի զինծառայողներին փոխադրող մեքենա:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «MAZ» տեսակի մեքենայի վթարի հետևանքով զոհվել է N զորամասի զինվոր Էմին Ալիևը, վնասվածքներ է ստացել լեյտենանտ Ալի Գուսեյնովը:

Հարուցվել է քրեական գործ: Քարվաճառի (Քելբաջարի) զինվորական դատախազությունը հետաքննություն է անցկացնում: