Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ Օդեսայի վրա ռուսների հարձակման համար պատասխան կլինի:
Ռուսները վերջին օրերին ինտենսիվորեն հրթիռակոծում են Օդեսայի նավահանգիստը և դրա տարածքում գտնվող հացահատիկով պահեստները: Կան առնվազն մեկ զոհ և երկու տասնյակ տուժածներ:
«Այսօր ռուսական հրթիռները և անօդաչուները նորից հարվածել են Օդեսային և մեր հարավային շրջաններին: Միայն բացարձակ չարիքը կարող է նման բան անել: Դրան պատասխան կլինի», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով, հաջողության չի հասնի որևէ մեկը, ով ենթադրում է, թե Սև ծովը կարող է դարձնել ահաբեկչության և կամայական գործողությունների տարածք:
«Մենք գիտենք, թե ինչպես պետք է պաշտպանվենք, և մենք տեսնում ենք, որ աշխարհը պատրաստ է միավորվել ու ավելի ակտիվ աշխատել այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - ասել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը ուկրաինական նավահանգիստները հրթիռակոծում են գերձայնային հրթիռներով