Դատախազներն ու քննիչները ՄԻԵԴ դատավորի հետ խոսել են խոսքի ազատության և այլ ինստիտուտների սահմանազատման մասին

Հայաստանի դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ, հայտնում են դատախազությունից։

Նրանք անդրադարձել են խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում:

Քննարկվել են այս ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված նախադեպային մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրավունքի չարաշահման համատեքստում խոսքի ազատության մեկնաբանության առանձնահատկություններին: