Այսօր վաղ առավոտյան Բաղդադում հարձակման է ենթարկվել Շվեդիայի դեսպանատունը։ Շիա գործիչ Մոքթադա Աս Սադրի մի քանի հարյուր կողմնակիցները գրոհել են դեսպանատան շենքը և հրկիզել են այն։
Շվեդիայի արտգործնախարարությունն այսօր տարածած հայտարարությունում նշել է, որ դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։
Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման դրդապատճառը նախօրեին շվեդական ոստիկանության կողմից տրված թույլտվությունն էր։ Դրանով շվեդ իրավապահները Ստոկհոլմի երկու բնակիչների թույլատրել էին առաջիկա օրերին բողոքի ակցիա անցկացնել Շվեդիայում Իրաքի դեսպանատան հարևանությամբ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ակցիայի ընթացքում հրկիզվելու են մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, ինչպես նաև Իրաքի դրոշը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հռոմի Պապը խստորեն դատապարտել է Ղուրանի այրումըՍտոկհոլում հերթական անգամ այրել են Ղուրանը