Ցորենի միջազգային գները կտրուկ աճել են

Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով:

Սևծովյան համաձայնագիրը չերկարաձգելու Ռուսաստանի որոշումից ու հայտարարությունից հետո, թե ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերին Կրեմլը որպես պոտենցիալ ռազմական թիրախների կվերաբերվի, ցորենի միջազգային գները կտրուկ աճել են։

Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով: Միացյալ Նահանգներում էլ 24 ժամվա ընթացքում ցորենը թանկացել է 8.5 տոկոսով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստներըԶախարովա․ «ՌԴ-ն պաշտոնապես տեղեկացրել է «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին»