Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԳՇ պետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի հետԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է