Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը, հայտնում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն, ըստ հաղորդագրության, նաև անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: