Կրեմլը ևս հաստատեց, որ Պուտինը BRICS-ի գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատեց, որ Վլադիմիր Պուտինը Հարավաֆրիկյան Հանրապետություն չի մեկնի։ Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի համաժողովին նա կմասնակցի տեսակապով։

«Նախագահ Պուտինը որոշում է ընդունել BRICS-ի գագաթաժողովին մասնակցել տեսակապի ձևաչափով։ Դա լիարժեք մասնակցություն կլինի։ Հանդիպմանը ներկա կլինի արտգործնախարար Լավրովը»,- ասել է Պեսկովը։

Յոհանեսբուրգում Վլադիմիր Պուտինին ձերբակալություն է սպառնում, Միջազգային քրեական դատարանի վճռի հիմքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել