Այսօր հեռախոսով զրուցել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ներառյալ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: