Շահին Մուստաֆաևը նոր պաշտոն է ստացել

Շահին Մուստաֆաևը, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆաևը նոր պաշտոն է ստացել:

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Մուստաֆաևը նշանակվել է վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման ոլորտում պետական կառույցների գործունեությունը համակարգող հանձնաժողովի նախագահ։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահը և ջրային տնտեսության պետական գործակալության նախագահը։