Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի այլ երկրների հետ աշխատել Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ վերանայել գործարքը չերկարաձգելու որոշումը և միաժամանակ հայտնում ենք, որ մենք շարունակելու ենք մյուս երկրների հետ ջանքեր գործադրել Սև ծովով թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական արտադրության հացահատիկն աշխարհի երկրներ հասցնելու ջանքերը»,- ասել է Քիրբին:
Նրա փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցները երբևէ պարենի կամ պարարտանյութի վրա չեն տարածվել:
Քիրբիի խոսքով, ոչինչ, այդ թվում Ղրիմի կամրջին հասցված հարվածը, չի կարող արդարացնել գործարքից հրաժարվելու ռուսների որոշումը:
Երեկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ որոշումը մեծ ճգնաժամ կստեղծի աշխարհի աղքատ երկրներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն ակնարկում է, որ Սև ծովով առանց երաշխիքի հացահատիկ պետք չէ փոխադրել