Կրեմլը հայտարարել է, թե Սև ծովով հացահատիկն առանց երաշխիքների փոխադրելու փորձերը վտանգավոր կլինեն, քանի որ Ուկրաինան ծովը ռազմական ակտիվության նպատակով է օգտագործում:
Այդ մեկնաբանությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է եկել այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Թուրքիան կարող է երաշխավորել ուկրաինական հացահատիկի անվտանգ փոխադրումները:
«Եթե խոսում ենք հացահատիկի գործարքի գոտու մասին, ապա պետք է հիշել, և դա բնավ գաղտնիք չէ, որ Կիևի ռեժիմն այդ գոտին օգտագործում է ռազմական նպատակներով, դա չի կարելի մոռանալ», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև մերժել է Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված հացահատիկի գործարքից հրաժարվելու Մոսկվայի որոշման կապակցությամբ:
Ամերիկացիներն ասել են, որ այդ որոշումը ճգնաժամ կստեղծի աղքատ երկրներում, սակայն Պեսկովը պնդում է, թե Ռուսաստանը պատրաստ է անվճար հացահատիկ տրամադրել աղքատ երկրներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է, Մոսկվան դեռ չի հաստատել դրա երկարաձգումը