Ուկրաինայում պատերազմում առնվազն 9287 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 537 երեխա. ՄԱԿ

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Լվովի բնակելի թաղամասում, հուլիս, 2023թ.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր 9 հազար 287 խաղաղ բնակիչ է զոհվել, 16 հազար 384-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ ռուսական հարձակումներից։ Այս թիվը ներառում է 537 զոհված և 1117 վիրավոր երեխա։

«Սրանք ընդամենը հաստատված թվեր են։ Իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է», - երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն:

Դիկարլոն հավելել է, որ անցյալ տարի Ուկրաինան դարձել է ամենաշատ զոհված և հաշմանդամ դարձած երեխաների թվով երկիր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 494 երեխա. դատախազությունՈւկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 500 երեխա. ՄԱԿ