Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Հուլիսի 18-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում, որտեղ կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության, նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։