Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել՝ դատարանը մերժել է նրան կալանավորելու՝ իրավապահների միջնորդությունը, «Ազատությանը» հայտնեց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հուլիսի 13-ի ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ըստ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի, մտել են Բալասանյանի Ասկերանում գտնվող տուն ու խուզարկություն սկսել։ Փաստաբանի խոսքով՝ իրավապահները նրա որդու հետևից են եկել, բայց հետո ձերբակալվել են Բալասանյանն՝ ինքը, որդին, եղբայրը և քեռորդին: Նա ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ անազատության մեջ. դատարանը մերժեց բողոքը