Անհրաժեշտություն կա միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ ԼՂ-ում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով. ԱԽ քարտուղար

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ:

Քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր». բազմամարդ հանրահավաք՝ Լեռնային Ղարաբաղում