Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի բողոքարկումը, հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
47-ամյա Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որ դատավորն էլ իրականացնի իմ բողոքի քննությունը, մերժելու է, քանի որ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է. փաստաբան