Մատենադարանի տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը

Մատենադարանի տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Խզմալյանը։

Մրցույթին 3 թեկնածու էր առաջադրվել. Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, գիտաշխատող Արծրունի Սահակյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Մինչ ընտրությունը, այսօր թեկնածուներից Արծրունի Սահակյանն ինքնաբացարկ էր հայտնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է կառավարությունը Մատենադարանի տնօրենի մրցույթից առաջ փոխել ընտրության կարգը