Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքը բացելու պահանջը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:
«Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին», - ընդգծում է Անի Բադալյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը «Լաչինի միջանցքով»