Կոսովոն «Բայրաքթար» անօդաչուներ է գնել

Կոսովոն թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել։ Նախօրեին Ֆեյսբուքում արված գրառմամբ այդ մասին է տեղեկացրել մասնակիորեն ճանաչված հանրապետության վարչապետ Ալբին Կուրտին։

«Կոսովոն այսօր էլ ավելի անվտանգ է», - գրել է կառավարության ղեկավարը՝ չհստակեցնելով սակայն ձեռք բերված ԱԹՍ-ների քանակը կամ էլ Անկարայի հետ կնքված գործարքի ծավալը։

«Վերջին մեկ տարում Կոսովոն կրկնապատկել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաև 80 տոկոսով ավելացրել է Զինված ուժերի թվաքանակը», - մանրամասնում է Reuters գործակալությունը։