Մոսկվան պնդում է, որ Ղրիմի կամրջի պայթեցումն ահաբեկչական գործողություն էր

Պայթյունից վնասված Ղրիմի կամուրջը, 17-ը հուլիսի, 2023թ.

«Ղրիմի կամրջի պայթեցումն ահաբեկչական գործողություն էր՝ իրականացված Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից», - քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն։

Այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ կամուրջը պայթեցվել է երկու ծովային անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Հակաահաբեկչական կոմիտեն նաև հաստատել է, որ գիշերը որոտացած երկու պայթյունների հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի՝ ավտոմքենաների համար նախատեսված հատվածը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր պայթյուն Ղրիմի կամրջին, կան զոհեր