Իսպանացի Կառլոս Ալկարասը՝ Ուիմբլդոնի հաղթող

Ալկարասը տոնում է հաղթանակը

Աշխարհի թիվ 1 թենիսիստ իսպանացի Կառլոս Ալկարասը հուլիսի 16-ին Ուիմբլդոնի եզրափակիչում հաղթել է դասակարգմամբ աշխարհի երկրորդ թենիսիստ, լեգենդար սերբ Նովակ Ջոկովիչին:

Ուիմլբլդոնը 2023 թվականի մրցաշրջանում «Մեծ սաղավարտի» շարքի թվով երրորդ առաջնությունն է:

Հանդիպումն ավարտվել է 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով՝ հօգուտ Ալկարասի։

Իսպանացին իր կարիերայում երկրորդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում: 2022-ին նա հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում:

Ուիմբլդոնի 2022 թվականի առաջնությունում Կառլոս Ալկարասը գրավել էր չորրորդ տեղը:

Ջոկովիչը յոթ անգամ է հաղթել Ուիմբլդոնում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն 8 հաղթանակ տարած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

2022-ին Ջոկովիչը եզրափակիչում հաղթել է ավստրալացի Նիկ Կիրգիոսին։

Ընդհանուր հաշվով Ջոկովիչը 23 հաղթանակ է տոնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: