Հարավային Կորեան ավելի շատ ականազերծման սարքավորումներ կտրամադրի Ուկրաինային, կիրակի օրը հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան՝ շաբաթավերջին նախագահ Յուն Սուկ Յոլի Կիև կատարած այցից հետո:
Յուն Սուկ Յոլը խոստացել էր ավելի շատ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ռուսաստանի դեմ պայքարում:
«Մենք մտածում ենք ընդլայնել ականների որոնիչների և ականազերծման սարքավորումների աջակցությունը, քանի որ Ուկրաինայի պահանջարկը մեծ է», - ճեպազրույցում ասել է Յունի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Կիմ Թաե Հյոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Ուկրաինա