Հուլիսի 16-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի քաղաքներին, չորս մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում են Կիևից։
Դոնեցկի մարզում երկու մարդ է մահացել Չասով Յար քաղաքում և Ալեքսանդրո-Շուլտինո գյուղում։ Մեկ մարդ վիրավորվել է, մեկը զոհվել է Խերսոնում, մյուսը՝ Խարկովի մարզում։
Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա՝ մեկ մարդ վիրավորվել է։ Վնասվել են ենթակառուցվածքներ, պայթյունի ալիքից պատուհաններ են պայթել հարակից շենքերում։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնել գիշերային հարձակման մասին, զոհերի մասին չի հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)