Բաքու. Բրյուսելում քննարկվել է «հայկական զորամասերի դուրսբերումը և զինաթափումը»

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանըԵրևանը և Բաքուն մանրամասներ են հաղորդում Բրյուսելի եռակողմ հանդիպումից