Իսրայելի վարչապետին շտապ փոխադրել են հիվանդանոց

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հուլիսի 15-ին շտապ փոխադրել են հիվանդանոց:

73-ամյա Նեթանյահուն Իսրաեյելի ամենաերկարակյաց ղեկավարն է: Այսօր նա գանգատվել է ցավից կրծքավանդակի շրջանում:

Վարչապետին փոխադրել են Թել Հաշոմեր ավանի Շեբա հիվանդանոց, որտեղ նա բժշկական ստուգումների է ենթարկվում:

Ըստ վարչապետի գրասենյակի, Նեթանյահուն բարվոք առողջական վիճակում է, և կառավարությունը չի ձեռնարկել որևէ միջոց, որը ենթադրվում է վարչապետության արտակարգ իրավահաջորդության դեպքերում: