Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Ուկրաինա

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Մինչ այդ, ինչպես հայտնում է հարավկորեական առաջնորդի գրասենյակը, Յուն Սուկ Յոլն այցելել է Բուչա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ը Բուչայում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների 50 կանխամտածված սպանության դեպք է արձանագրել

Հարավային Կորեան աշխարհում զենքի իններորդ խոշոր արտահանողներից է, սակայն այդ երկրի կողմից տասնամյակներ առաջ որդեգրված քաղաքականության համաձայն, Սեուլը զենք չի տրամադրում ակտիվ հակամարտությունների գոտիներին և մինչ օրս էլ հավատարիմ է մնացել այդ սկզբունքին՝ չնայած ԱՄՆ-ի, եվրոպացի դաշնակիցների և հենց Ուկրաինայի բազմաթիվ խնդրանքներին։