Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկել է նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով, Շառլ Միշելին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ, փոխանցել ԼՂ նախագահի նամակըՇառլ Միշելը երեկ էլ հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել այսօր Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում հանդիպել են Ալիևը և ՄիշելըՓաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 15-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևն այսօր կհանդիպեն Բրյուսելում