Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով՝ Հայաստանի վարչապետը ԵՄ խորհրդի նախագահին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը, Ֆեյսբուքում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ կից լուսանկար հրապարակել։
«Ապացույց ունեմ, որ հանձնել եմ Ձեզ», - նամակը փոխանցելիս ասել է Փաշինյանը:
Ավելի ուշ վարչապետի գրասենյակը հաղորդեց, որ Փաշինյանն ու Միշելը քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Այսօր Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Փաշինյանը երեկ մեկնել է Բրյուսել։ Շառլ Միշելը երեկ արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա