Հուլիսի 11-ից հետ, երբ Բաքուն հայտարարեց Հակարիի անցակետում Կարմիր Խաչի ավտոմեքենաներում մաքսանենգ բեռներ հայտնաբերելու և «մինչև քննության ավարտը» անցակետը փակելու մասին, այսօր առաջին անգամ ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու ուղեկիցների հետ միասին Արցախից տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ըստ հաղորդագրության, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը