Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Փարիզում Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպումից հետո Թվիթերի իր էջում գրել է, որ պահանջում է անհապաղ վերաբացել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը։
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։
Հունիսի կեսերին Ֆրանսիա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն ու Կամբոնը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը