Ուրկրաինան այս գիշեր հարձակման է ենթարկվել իրանական արտադրության 17 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ նրանցից 16-ը ոչնչացվել են։
Բացի այդ, գիշերը հակաօդային պաշտպանությունը խոցել է մեկ հետախուզական անօդաչու թռչող սարք։
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի ունեցած տվյալներով՝ մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք չի հաջողվել ոչնչացնել, այն ընկել է Կրիվոյ Ռոգի ձեռնարկություներից մեկի վրա։
«Վնասվել է կոմունալ ձեռնարկություն: Դրա տարածքում ավերվել է մեկ վարչական շենք, ևս երեքը՝ վնասվել։ 56-ամյա տղամարդը վիրավորվել է։ Նա կբուժվի տանը»,- գրել է Դնեպրոպետրովսկի նահանգապետը Telegram-ի իր ալիքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)