Լեռնային Ղարաբաղում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխաները մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով, հայտնում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Թվիթերում կատարած գրառմամբ:
«Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: ԼՂ բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով», - գրել է ԱԳ նախարարը:
Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 8-ին հաղորդել էր, որ Մարտակերտի շրջանում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխա է մահացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես հո իմ էրեխեքին չեմ թողնելու սոված մնան». Արցախում մահացած երեխաների մայր