Արարատ Միրզոյանը Լիսաբոնում է

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով հուլիսի 13-ից գտնվում է Լիսաբոնում:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կհանդիպի Պորտուգալիայի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ և այցելություն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: