Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն հուլիսի 15-ին՝ Բրյուսելում

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Ես հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - ասաց վարչապետը։

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Երեկ Ալիևն էր նաև հայտարարել, որ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին։

Հունիսի 1-ի քիշնևյան բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել էր, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան